-
22.01.2013|
16:57
Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 92-ամյակն է:
-
22.01.2013|
12:24
Արձակագիր ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «Երկվորյակների արևը» վեպի լույսընծայումը 2012-ի գրական կարևոր իրադարձություններից էր: Արձակագիրն այն գրել է չորս տարի շարունակ` մի քանի տարբերակներով: Իր իսկ խոսքով` մի կողմ է դրել նախկին տարբերակը, նոր տարբերակ է սկսել, առանց նայելու հնին՝ հավատալով, որ այն, ինչ մոռացել է սեփական ստեղծագործության մեջ, միայն մոռացության էր արժանի: Փաստորեն, վեպն ամեն անգամ նորից է գրվել:
-
21.01.2013|
14:17
Փետրվարի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը, որի մենակատարը ճանաչված գերմանացի դաշնակահար Բեռնդ Գլեմզերն է:
-
19.01.2013|
15:15
Կայացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Անի. Վերականգնումներ հանուն յուրացման» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
-
19.01.2013|
14:58
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով համացանցում տարածված տեսանյութերը, որոնք պախարակում են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հայտարարությունը դատապարտում է, այն էլ` խստորեն, «ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը»:
-
19.01.2013|
14:43
Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակվել են անհայտ անձինք և ծծմբաթթու լցրել դեմքին` վնասելով արտիստի աչքերն ու դեմքը:
-
18.01.2013|
15:57
«Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:
Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից: Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով:
-
18.01.2013|
13:59
«Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, ձեռքը պարզեց, բռնեց Ժամանակը
Եվ այն դրեց իր տեղը, որպեսզի Ժամանակն ինքը հետ չմնա ընթացքից»:
Այսպես է սկսվում գրող, հրապարակախոս, քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ «Մեգիրա» քաղաքական-էզոթերիկ վիպակը: Գրողին տրված մեր հարցերը բխում են հենց վիպակից, դրանք նաև մեր ժամանակներին առնչվող հարցեր են:
-
18.01.2013|
13:51
ՄԱՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ստեղծում է աշխարհում նմանը չունեցող բացառիկ կոշիկներ: Թե ինչ է կատարվում աշխարհում, մեզ այդքան էլ հայտնի չէ: Իսկ թե ո՞րն է լավ կոշիկի չափանիշը, ի՞նչ կոշիկներ է նախընտրում հայկական էլիտան, կպատմի թանկարժեք կոշիկների հայ վարպետը:
-
18.01.2013|
13:48
Անցկացված միջոցառումներից կարևորագույններն էին Բյուրականյան 4-րդ միջազգային ամառային դպրոցը և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով պատմաաստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանը Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչն էր. այդ տարեդարձն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձերի ցանկում, ստեղծվեց Շիրակացուն նվիրված համացանցային կայքէջ, անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնք կշարունակվեն նաև այս տարի: